-
22.05.2020|
00:33
...թե վերջին բացահայտումներն «Իմ քայլում» ուղղակի շոկ են առաջացրել: Առանց այն էլ Նիկոլի վերջին պահվածքը ՔՊ վարչության, խմբակցության նիստերի ժամանակ, երբ ոչ ադեկվատ լեքսիկոնով ու խիստ անհավասարակշիռ «շան լափ» էր թափել «անհնազանդ» պատգամավորների, հանրաքվեի հարցում իրեն «քաշած» Վահագն Հովակիմյանի վրա, բազում հարցականներ էր առաջացրել իմքայլականների մոտ, իսկ սիգարետային ու ադամանդային բումերը, մանավանդ Միքայել Մինասյանի վերջին ակնարկից հետո (թիմն ունի Նիկոլին փոխարինող մեկ-երկու ադեկվատներ), շատ հեռուն գնացող եզրակացությունների տեղիք են տվել:
-
19.05.2020|
00:45
...թե սորոսականներն անչափ դժգոհ են Փաշինյանից, ինչն էլ այլևս չեն թաքցնում. հեղափոխոթյան ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները վերջինս չի կատարում, սահմանափակում, արգելապատնեշում է նրանց «առաջընթացը»:
-
15.05.2020|
00:33
...թե խորհրդարանական վերջին միջադեպից հետո ճամփա անցած քայլականները սկսել են բացարձակ չվստահել Փաշինյանին. խմբակցությունում մեծ լարվածություն է տիրում. Փաշինյանի անկանխատեսելիությունը սկսել է նյարդայնացնել, անհանգստություն պատճառել բոլորին։
-
12.05.2020|
01:05
...թե իմքայլականները, մի կողմ թողած Արցախի, երկրի բոլոր հոգսերը, հայտնվել են նոր մրցավազքի մեջ:
-
08.05.2020|
00:37
...թե սեփականության վերաբաշխման իդեա-ֆիքսն իրականացնելու ճանապարհին իշխանությունները ոչ մի բանի առջև կանգ չեն առնում, և «Յուքոմը» կլլելու հարցում խաղերի մեջ են եղել Եսայան եղբայրների հետ, որոնք բիզնես պլան են առաջարկել. վերցնել Խաչատրյանների ձեռքից «Յուքոմը», պարտադրել վաճառել ընկերությունը`գինը թելադրելով, Եսայանները կգնեն այն և համատեղ կառավարում կիրականացնեն` իրական օպերատորին խաղից մեկընդմիշտ հանելով:
-
05.05.2020|
00:38
...թե Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի «բռնկումները» տեղատվել, լեզու գտնելու մարտավարության են վերածվել. Փաշինյանը փորձում է գոնե ներթիմային պայքարում առժամանակ դադար վերցնել:
-
01.05.2020|
00:39
...թե ինչպես մնացյալ, այնպես էլ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործը իրավական «ջուր» է, նախ` երբ պետք է կայացվեր նրա նկատմամբ կալանքի որոշումը, մինչև վերջին պահը կալանավորման հիմքերը հստակեցրած չեն եղել:
-
28.04.2020|
00:34
...թե Ռուսաստանը պատրաստվում է ոչ միայն Հայաստանի մի շարք դատավորների, որոնց որոշումներում իրավականի փոխարեն քաղաքական մոտիվացիան է գերակշռել (տրվում են Արմեն Դանիելյանի, Աննա Դանիբեկյանի, Արտուշ Գաբրիելյանի անունները) նկատմամբ սանկցիաներ կիրառել` կապված Ռուսաստանում նրանց գույքային, ֆինանսական շարժերի հետ, ընդհուպ մինչև Ռուսաստանի մուտքի արգելափակում, այլև նույնական սանկցիաներ են կիրառվելու այն դատախազների և քննիչների մասով, որոնք հիմնականում ,զբաղվածե են եղել մարտի մեկի գործով:
-
24.04.2020|
00:51
...թե իմքայլականները, մանավանդ արցախյան խնդրին առնչվող Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններից, էլ առավել` իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ լայվերից հետո հասկանում են` իրենց լավ օրեր չեն սպասում, և ակամա կենտրոնանում են պարետ Ավինյանի վրա, որը վերջին շրջանում իրեն զգում է այնպես, ինչպես «ձուկը ջրում»։
-
21.04.2020|
00:18
...թե վարկանիշի լրջագույն կորուստ արձանագրած Նիկոլ Փաշինյանը, որին արդեն հարվածում են հենց թիմի խորքից` պարետատնից, սեփական լրատվամիջոցներից, կշարունակի իր նույն ձեռագիրը` «նախկինների» դեմ ռեպրեսիաների նոր փունջ կիրառելով, այս անգամ ոչ միայն «բռնագրավելով» նրանց տներն ու դղյակները, «լինչ» սկսելով դատավորների նկատմամբ, այլև արդեն իսկ «ուսումնասիրվել» և գործեր են նախապատրաստվել «անցանկալի» գործիչների ծանոթ-բարեկամ, վարորդ-ծնող, հարևան-մոտիկ շառավղով: